Հոդված 1
Հոդված 1.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցներն օգտագործվում են կատարողական ծախսերի, հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման, համակարգի զարգացման և ծառայողների նյութական խրախուսման, ինչպես նաև սույն մասի երրորդ պարբերությունում նշված դեպքում հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների վերականգնման համար:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը, ինչպես նաև ծախսման այլ ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցները վերականգնվում են հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:»: