Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 12

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 12.

Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակներն են`

ա) պետական հարկերը`

- շահութահարկ,

- եկամտային հարկ,

- ակցիզային հարկ,

- ավելացված արժեքի հարկ,

- դրոշմանիշային վճար:

Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ, շրջանառության հարկեր կամ արտոնագրային վճարներ: Սույն պարբերության դրույթը չի տարածվում դրոշմանիշային վճարի վրա.

բ) տեղական հարկերը,

- գույքահարկ,

- հողի հարկ,

- հյուրանոցային հարկ:

Այլ օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական հարկատեսակներ:

Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի և համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից:

Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունը սահմանվում է սույն օրենքով: Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան հարկերի մասին օրենքներով:

(12-րդ հոդվածը լրաց. 05.06.00 ՀՕ-63, փոփ. 21.08.08 ՀՕ-143-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-253-Ն, խմբ. 27.04.10 ՀՕ-51-Ն, 23.06.11 ՀՕ-225-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-267-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, խմբ. 15.12.16 ՀՕ-251-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։