Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 15.1

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 15.1.

Սույն օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` էլեկտրոնային եղանակով հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացումը պարտադիր է հետևյալ ժամանակացույցին համապատասխան`

1) 2010 թվականի հունվարի 1-ից`

ա) բանկերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողների, ներդրումային ընկերությունների, կարգավորող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների համար,

բ) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն խոշոր համարվող կազմակերպությունների համար,

գ) նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար,

դ) նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող` 50 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների համար.

2) 2010 թվականի հուլիսի 1-ից նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 100 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:

3) 2012 թվականի հունվարի 1-ից նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 միլիոն դրամից ավելի ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:

Սույն հոդվածով սահմանված եղանակով և ժամկետներում հաշվարկը, հայտարարագիրը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ հարկային մարմին չներկայացնելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով և սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն:

Հարկ վճարողները 2014 թվականի հունվարի 1-ից կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով էլեկտրոնային եղանակով դուրս գրել սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթեր:

2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(15.1-ին հոդվածը լրաց. 27.10.09 ՀՕ-194-Ն, 08.12.10 ՀՕ-197-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-218-Ն, 19.12.12 ՀՕ-237-Ն, 19.11.14 ՀՕ-185-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։