Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-29-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորությունները

գործել է մինչև 2022-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

1) մասնակցում է`

ա. պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ներառյալ` ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի մշակմանն ու վերանայմանը,

բ. պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու պլանի, կարգի և պայմանների, նյութական պահուստում անհրաժեշտ ապրանքների չնվազեցվող պաշարների ստեղծման, դրանց կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման ծրագրերի մշակմանը,

գ. քաղաքացիական պաշտպանության պլանավորմանը և իրականացմանը.

2) իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրում և գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը, ռազմական սպառնալիքների և Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության աստիճանը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում պաշտպանության ծախսերի, պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների ծախսման կարգի վերաբերյալ.

4) վարում է զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգ.

5) իրականացնում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչը, վարժական հավաքների և զորավարժությունների անցկացումը, զորահավաքային զորակոչը, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրումը, սույն օրենքով սահմանված կարգով աշխարհազորայինների հավաքագրումը.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի տեղեկատվական անվտանգության, ռազմաքաղաքական և պաշտպանական ոլորտներում հետախուզական գործունեության կազմակերպումն ու ապահովումը.

7) վերահսկում է զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորահավաքային ռեսուրսների հաշվառման ու հավաքագրման գործընթացը.

8) իր լիազորությունների սահմաններում վերահսկողություն է իրականացնում զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների և ստորաբաժանումների` սպառազինության ու ռազմական տեխնիկայի պաշարների կուտակմանն ու բաշխմանն ուղղված գործունեության նկատմամբ.

9) (կետն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-383-Ն)

10) պատվիրում և ֆինանսավորում է զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների գնումները, հսկողություն է իրականացնում զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի այլ մարմինների կողմից ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների ու ունեցվածքի օգտագործման նկատմամբ.

11) օրենքով սահմանված կարգով ապահովում է զինված ուժերում օրինականության պահպանումը, հանցագործությունների կանխարգելումը և պետական գույքի պահպանությունը.

12) մշակում և իրականացնում է զինված ուժերի անձնակազմի ծառայողական առաջխաղացումն ապահովող կադրային քաղաքականությունը, իր իրավասության սահմաններում ապահովում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանությունը.

13) ապահովում է պաշտպանության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման գործընթացը.

14) իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բնագավառում.

15) կազմակերպում և իրականացնում է ռազմական ուսուցման ու ռազմական գիտության զարգացման գործընթացները, մասնակցում է հանրային տեղեկատվության ոլորտում և կրթության զարգացման պետական ծրագրերում ընդգրկելու համար բնակչության հայրենասիրական դաստիարակության չափորոշիչների մշակմանը.

16) իրականացնում է պաշտպանության ոլորտում հանրային իրազեկում.

17) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը`

1) պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարումը, ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցով զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը.

2) կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.

3) հաստատում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների թվաքանակը.

4) հաստատում է զինվորական հաշվառումը վարելու հրահանգը.

5) ներկայացնում է առաջարկություններ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու և պաշտոններից ազատելու, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու վերաբերյալ.

6) հաստատման է ներկայացնում`

ա. զինված ուժերի կառուցվածքը, հաստիքային թվաքանակը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքը,

բ. զինված ուժերի զարգացման, ծավալման, զորահավաքային, կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանները,

գ. զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը,

դ. սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը.

7) իրականացնում է պաշտպանության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.07.20 ՀՕ-383-Ն, լրաց. 28.10.20 ՀՕ-466-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։