Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-29-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆ ԿՑԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ

Հոդված 23. Քաղաքացիների պահեստազորային կցագրումը և զորահավաքային ամրագրումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 23. Քաղաքացիների պահեստազորային կցագրումը և զորահավաքային ամրագրումը

1. Պահեստազորում հաշվառված քաղաքացիները, իրենց ունեցած ռազմահաշվառական մասնագիտությանը համապատասխան, զինվորական կոմիսարիատների կողմից կցագրվում են զինված ուժերի պատերազմական ժամանակաշրջանի հաստիքների՝ զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերի համալրումն ապահովելու նպատակով: Քաղաքացիների պահեստազորային կցագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:

2. Զորահավաքային ամրագրումը զորահավաքային ռեսուրսների հաշվառման և վերլուծության հատուկ համակարգ է, որն իրականացվում է ռազմական դրության և զորահավաքի ժամանակ հանրապետության տնտեսության բնականոն գործունեությունն ապահովելու և բնակչության կենսական պահանջմունքները բավարարելու նպատակով:

3. Ամրագրվում են պահեստազորում հաշվառված և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում աշխատող՝ համապատասխան տարիք, մասնագիտություն ունեցող կամ պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիները, որոնց աշխատանքը համապատասխան մարմինների բնականոն գործունեությունը չխաթարելու համար չի կարող դադարեցվել զորահավաքի ժամանակ:

4. Ամրագրված քաղաքացիները խաղաղ ժամանակ ենթակա չեն կանչվելու վարժական հավաքների և զորավարժությունների, իսկ զորահավաքի ժամանակ՝ զորահավաքային զորակոչի:

5. Զորահավաքային ամրագրման կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ամրագրման ենթակա մասնագիտություններն ու պաշտոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։