Գլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆ ԿՑԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄԸ
Հոդված 19. Զինապարտությունը
Հոդված 19. Զինապարտությունը
1. Զինապարտությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու` քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է`
1) զինվորական հաշվառումը.
2) զինվորական ծառայությանը նախապատրաստությունը.
3) զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայությունը.
4) զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայությունը.
5) պահեստազորում հաշվառումը և պահեստազորային պատրաստությունը:
3. Քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստությունը, զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայությունը, պահեստազորում հաշվառումը և պահեստազորային պատրաստությունը սահմանվում են օրենքով: