Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-05-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸԳլուխ 5 · ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Հոդված 19

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 19.

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումը

1. Պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:

2. Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չէ այն քաղաքացին, որը նախկինում դատապարտվել է ազատազրկման` ծանր կամ առանձնապես ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հանցագործության համար և ազատազրկման ձևով պատիժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով, կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 139-րդ կամ 142-րդ կամ 266-րդ կամ 272-րդ կամ 327.2-րդ կամ 327.3-րդ կամ 327.5-րդ կամ 362-րդ հոդվածով կամ 363-րդ հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար:

3. Հայտարարված զորակոչի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության չի կարող զորակոչվել այն անձը, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության:

4. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին:

5. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամկետը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և այն զինվորական հաշվառական մասնագիտությունը, որն ունեցող պահեստազորի սպայական կազմի քաղաքացիները ենթակա են զորակոչի, ինչպես նաև նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած սպաների զորացրման մասին:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության համապատասխան զորակոչերի կազմակերպման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից տրվում է զորակոչի անցկացման և սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման:

(19-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-344-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։