Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-10-13-ից մինչև 2022-10-13։Բացել գործող տեքստը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԳլուխ 8 · ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱԶԱՏԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ

Հոդված 40. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը

գործել է մինչև 2022-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 40. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը

1. Պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է`

1) այլ պաշտոնի նշանակվելու դեպքում.

2) հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման պատճառով.

3) ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով.

4) զինծառայողի նկատմամբ կալանքը կամ պաշտոնավարման կասեցումը որպես խափանման միջոց ընտրվելիս.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարճաժամկետ ազատազրկման կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատժի դատապարտվելու դեպքում.

6) հիվանդանոցային բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի` զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս.

7) սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված դեպքում.

8) մեկ ամսից ավելի ժամկետով անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու դեպքում.

9) գերության մեջ գտնվելու դեպքում.

10) վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական (կամ առկա ուսուցմամբ ոստիկանական ուսումնական) հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում.

11) զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում:

2. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը):

3. Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ:

(40-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.06.18 ՀՕ-344-Ն, փոփ. 25.03.21 ՀՕ-137-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-162-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։