Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-12-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԳլուխ 13 · ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 59. Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին վարժական հավաքների կանչելու կարգը և ժամկետները

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 59. Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին վարժական հավաքների կանչելու կարգը և ժամկետները

1. Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կանչվում են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված պահեստազորայինները:

2. Պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված`

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում.

2) ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև երկու անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում: Սույն կետում նշված կազմերի` օդաչուական մասնագիտություն ունեցող պահեստազորայինները թռիչքային վարժություններ կատարելու նպատակով լրացուցիչ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև երեք անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում:

3. Պահեստազորի առաջին խմբի երկրորդ կարգում հաշվառված`

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև վեց անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում.

2) ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև երեք անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում: Սույն կետում նշված կազմերի` օդաչուական մասնագիտություն ունեցող պահեստազորայինները, թռիչքային վարժություններ կատարելու նպատակով լրացուցիչ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև մեկ ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս մեկ տարվա ընթացքում:

4. Անհրաժեշտության դեպքում, սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, վարժական հավաքի մեջ ներգրավվելու ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով, ինչպես նաև ավելացվել վարժական հավաքների քանակը` չգերազանցելով վարժական հավաքներում գտնվելու` սույն հոդվածով սահմանված ընդհանուր ժամկետները:

5. Պարտադիր զինվորական ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված և պահեստազորում հաշվառված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո` մեկ տարուց ոչ շուտ: Հայտարարված վարժական հավաքին չի կարող կանչվել այն քաղաքացին, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ վարժական հավաքներից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել ներգրավվելու հայտարարված վարժական հավաքին:

6. Քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տրված ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու, ինչպես նաև սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններ չունենալու դեպքերում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման վայր: Զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական գործընթաց՝ հայտարարվող վարժական հավաքին սույն հոդվածի 5-րդ և սույն մասերով նախատեսված վարժական հավաքին կանչվելու ոչ ենթակա հանգամանքներն ու պայմանները և քաղաքացու առողջական վիճակը հստակեցնելու միջոցով վարժական հավաքին քաղաքացու մասնակցությունն ապահովելու նպատակով, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացին պարտավոր է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին:

7. Վարժական հավաքի ընթացքում քաղաքացին համարվում է զինծառայող, գրանցվում է վարժական հավաքի անցկացման վայրի զորամասի անձնակազմի ցուցակներում և վերցվում բոլոր տեսակի բավարարումների՝ ծառայությունն իրականացնելով զորանոցային պայմաններում և, ըստ անհրաժեշտության, ներգրավվելով մարտական հերթապահության, նրան հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ, ամրակցվում են զենք, զինամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա տարածվում են պայմանագրային զինծառայողների համար սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, վարժական հավաքի ժամանակահատվածը օրացուցային հաշվարկով ներառվում է քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

8. Վարժական հավաքի ավարտման օրը քաղաքացուն տրվում է կարգագիր` յոթնօրյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատում հաշվառման կանգնելու համար:

9. Վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը): Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Ընդ որում, խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին կարող են կանչվել մինչև 15-ը ներառյալ աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ առավելագույնը մեկ աշխատող, 16-ից մինչև 30-ը ներառյալ աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ առավելագույնը երկու աշխատող, իսկ 30-ից ավելի աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան հինգ տոկոսի չափով աշխատողներ:

10. Քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը կամ վարժական հավաքի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

(59-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.04.23 ՀՕ-126-Ն, 22.05.24 ՀՕ-239-Ն)

(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։