Հոդված 69. Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը
Հոդված 69. Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը
1. Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը հատուցվում են պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:
2. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողների (ինչպես նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունն է կամ վնասվածքը) մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը հատուցվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով և չափերով:
(69-րդ հոդվածը փոփ. 08.12.22 ՀՕ-532-Ն, 13.04.23 ՀՕ-126-Ն)
(08.12.22 ՀՕ-532-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(13.04.23 ՀՕ-126-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)