Հոդված 36. Պայմանագրային զինծառայողին բարձր զինվորական պաշտոնի նշանակելը
Հոդված 36. Պայմանագրային զինծառայողին բարձր զինվորական պաշտոնի նշանակելը
1. Պայմանագրային զինծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի`
1) ծառայության մեջ առաջխաղացման կարգով.
2) մրցույթի կամ ատեստավորման արդյունքներով.
3) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:
2. Մրցութային կարգով նշանակման ենթակա պաշտոնների ցանկը, նշանակման կարգը և պայմանները սահմանում է պետական լիազոր մարմինը:
3. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատժի դատապարտվելու և պատիժը պայմանականորեն չկիրառելու, ինչպես նաև իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու կամ ծառայողական քննություն նշանակված լինելու դեպքերում պայմանագրային զինծառայողը չի կարող բարձր պաշտոնի նշանակվել մինչև սահմանված փորձաշրջանի կամ քրեական գործի կամ ծառայողական քննության ավարտը, իսկ ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտված կամ կարգապահական տույժ ստացած պայմանագրային զինծառայողը` մինչև դատվածությունը կամ կարգապահական տույժը հանելը կամ մարելը: