Հոդված 10. Ուսուցումը ռազմաուսումնական հաստատություններում
Հոդված 10. Ուսուցումը ռազմաուսումնական հաստատություններում
1. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է կառավարությունը:
Ժամկետային զինվորական ծառայություն անցած կամ անցնող քաղաքացիները ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել մինչև 23 տարին լրանալը:
2. Ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիները համարվում են պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ, օգտվում են օրենսդրությամբ նրանց համար սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում պարտականություններ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այդ հաստատություններից ազատված և հեռացված անձինք փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը և զորակոչվում (ուղարկվում) են պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով: Զինվորական ծառայության ժամկետում տվյալ դեպքում հաշվարկվում է միայն առողջական վիճակի, ինչպես նաև ռազմական ավիացիոն ուսումնական հաստատություններում սովորելու դեպքում՝ թռիչքային անհամապատասխանության պատճառով ազատված անձանց ուսման և զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների նախկինում ծառայած ժամանակաշրջանը:
(10-րդ հոդվածը լրաց. 25.10.00 ՀՕ-104, 18.11.09 ՀՕ-215-Ն)