Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Ուսուցումը ռազմաուսումնական հաստատություններում

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ուսուցումը ռազմաուսումնական հաստատություններում

1. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է կառավարությունը:

Ժամկետային զինվորական ծառայություն անցած կամ անցնող քաղաքացիները ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել մինչև 23 տարին լրանալը:

2. Ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիները համարվում են պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ, օգտվում են օրենսդրությամբ նրանց համար սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում պարտականություններ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այդ հաստատություններից ազատված և հեռացված անձինք փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը և 18 տարեկանը լրացած լինելու դեպքում ուղարկվում են պարտադիր զինվորական ծառայության: Զինվորական ծառայության ժամկետում տվյալ դեպքում հաշվարկվում է միայն առողջական վիճակի, ինչպես նաև ռազմական ավիացիոն ուսումնական հաստատություններում սովորելու դեպքում՝ թռիչքային անհամապատասխանության պատճառով ազատված անձանց ուսման և զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների նախկինում ծառայած ժամանակաշրջանը: Մինչև 18 տարեկանը լրանալը ռազմական ուսումնական հաստատությունից ազատված կամ հեռացված անձինք հաշվառվում են իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում և 18 տարեկանը լրանալուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով:

(10-րդ հոդվածը լրաց. 25.10.00 ՀՕ-104, 18.11.09 ՀՕ-215-Ն, փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-38-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։