Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ԶՈՐԱԿՈՉԸ

Հոդված 17. Տեղական և մարզային զորակոչային հանձնաժողովները

գործել է մինչև 2014-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 17. Տեղական և մարզային զորակոչային հանձնաժողովները

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչն անցկացնելու համար կառավարության սահմանած կարգով ստեղծվում են զորակոչային հանձնաժողովներ` ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների` տեղական, և ըստ մարզերի` մարզային (Երևանի քաղաքային):

2. Տեղական զորակոչային հանձնաժողովների կազմը հաստատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը)` համապատասխան զինվորական կոմիսարի ներկայացմամբ:

Հանձնաժողովի նախագահ է համարվում զինվորական կոմիսարը:

Տեղական զորակոչային հանձնաժողովները`

- կազմակերպում են զորակոչիկների բժշկական քննությունը,

- որոշումներ են ընդունում զորակոչի և զորակոչիկներին` ըստ զորատեսակների զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության ուղարկելու մասին, ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու վերաբերյալ,

- կայացնում են նախնական եզրակացություն և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով են ներկայացնում սույն օրենքով չնախատեսված դեպքերում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով տարկետում տալու վերաբերյալ փաստաթղթերը,

- կայացնում են նախնական եզրակացություն և կենտրոնական բժշկական հանձնաժողով են ներկայացնում զորակոչիկներին բժշկական քննության արդյունքներով տարկետում տալու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը` եզրակացության համար,

- քննարկում են ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու մասին դիմումները և կայացնում որոշում:

3. Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովները կազմում է կառավարությունը: Հանձնաժողովի նախագահ է համարվում համապատասխան մարզպետը (Երևանի քաղաքապետը):

Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովները`

- համակարգում են տեղական զորակոչային հանձնաժողովների գործունեությունը,

- (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-38-Ն)

- որոշում են ընդունում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով սույն օրենքով չնախատեսված դեպքերում տարկետում տալու վերաբերյալ և դա ներկայացնում հանրապետական զորակոչային հանձնաժողով:

4. Տեղական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

(17-րդ հոդվածը փոփ. 18.11.09 ՀՕ-215-Ն, 19.03.12 ՀՕ-38-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։