Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-11-01-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը

Երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է հետևյալ չափերով`

ա) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «ա» կետում նշված զինծառայողներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով: 20 տարուց ավելի ծառայած յուրաքանչյուր լրիվ տարվա դիմաց երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու, իսկ աշխատած և զինվորական ծառայության հետ չկապված յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսի չափով.

բ) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերում թվարկված զինծառայողներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 65 տոկոսի չափով:12 տարի 6 ամսից ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, բայց այդ գումարի հինգ տոկոսից ոչ ավելի: 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի (ներառյալ` արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության ստաժը) յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսը:

Բոլոր դեպքերում, կենսաթոշակը չի կարող գերազանցել ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափը և ցածր լինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 150 տոկոսից:

(11-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-49-Ն, փոփ., խմբ. 05.10.10 ՀՕ-133-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։