Հոդված 33. Զինծառայողների բժշկական սպասարկումը
Հոդված 33. Զինծառայողների բժշկական սպասարկումը
Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք:
Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան մարմինների` այդ նպատակով հատկացրած միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:
Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով պահեստ արձակված, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը կատարվում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(33-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-222-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-248-Ն)