Հոդված 17. Բարձր պաշտոնի նշանակումը
Հոդված 17. Բարձր պաշտոնի նշանակումը
1. Զինծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի՝
1) ծառայության մեջ առաջխաղացման կարգով (պայմանագրային զինծառայողը՝ իր համաձայնությամբ).
2) մրցույթի արդյունքներով (պայմանագրային զինծառայողը).
3) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:
Մրցութային կարգով նշանակման ենթակա պաշտոնների ցանկը, նշանակման կարգը և պայմանները սահմանում է պետական լիազոր մարմինը:
2. Բարձր պաշտոնի նշանակելիս նախապատվությունը տրվում է ծառայողական պարտականությունները կատարելիս մասնագիտական խոր իմացությամբ և կազմակերպչական առավել ունակություններով աչքի ընկած զինծառայողներին՝ որակավորման հանձնաժողովի եզրակացությամբ պաշտոնի նշանակվելու համար կամ, կազմակերպչական-հաստիքային միջոցառումների հետ կապված, նախկինում ցածր պաշտոնի փոխադրված զինծառայողներին:
3. Հանցագործության համար ազատության սահմանափակման հետ չկապված պատժի դատապարտված և զինվորական ծառայության մեջ թողնված զինծառայողը բարձր պաշտոնի չի նշանակվում մինչև օրենքով սահմանված կարգով դատվածության հանումը կամ մարումը:
(17-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-59-Ն)