Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2011-11-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 47. Հիվանդության արձակուրդը

գործել է մինչև 2011-11-12Բացել ARLIS-ում

Հոդված 47. Հիվանդության արձակուրդը

1. Հիվանդության պատճառով զինծառայողին արձակուրդ տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

2. Հիվանդության պատճառով զինծառայողին տրվում է արձակուրդ 30-ից 60 օր տևողությամբ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերի:

Պարտադիր զինծառայողի հիվանդության արձակուրդը կարող է երկարաձգվել մինչև 60, պայմանագրային զինծառայողինը՝ մինչև 30 օր, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերի:

3. Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի չորս ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատև ժամկետներ:

Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել պետական լիազոր մարմնի ղեկավարի և նրա տեղակալների որոշմամբ՝ բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա:

Բուժման կամ հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտման՝ զինվորական ծառայությանը պիտանիությունը որոշելու համար:

4. Ժամկետային զինվորական ծառայությունից հիվանդության պատճառով արձակման ժամանակ արձակուրդ չի տրվում:

5. Հիվանդության պատճառով արձակուրդը հերթական արձակուրդում չի հաշվարկվում:

6. Զինծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։