Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2012-05-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 9. Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու կարգը

գործել է մինչև 2012-05-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9. Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու կարգը

(վերնագիրը լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)

1. Պայմանագրի գործողությունը դադարում է՝

1) սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` զինծառայողին զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը.

2) զինծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու դեպքում` նոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.

3) հետագա ծառայությունը շարունակելու համար զինծառայողին պետական լիազոր այլ մարմին տեղափոխելու դեպքում` տվյալ պետական լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելու օրը.

4) պարտադիր զինվորական ծառայություն չանցած զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունից ազատելիս (հեռացնելիս)` ռազմաուսումնական հաստատության անձնակազմի ցուցակներից հանելու օրը:

5) (կետն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)

6) (կետն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)

1.1. Պայմանագրի գործողությունը կասեցվում է`

1) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին, 5-րդ և 6-րդ կետերում նշված դեպքերում` մինչև նշված կետերով նախատեսված հանգամանքների վերանալու օրը.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինծառայողին կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի դատապարտելիս` մինչև պատժի կրման ավարտի օրը:

2. Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում առաջին օրինակում կատարվում է դադարման կամ կասեցնելու հիմքի մասին համապատասխան գրառում՝ ամսաթվի և տարեթվի նշումով:

3. Զինծառայողի ցանկությամբ այդպիսի գրառում կատարվում է նաև պայմանագրի երկրորդ օրինակում:

(9-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 20.03.12 ՀՕ-92-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։