Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

Հոդված 30. Դատախազական ակտերը

գործել է մինչև 2023-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 30. Դատախազական ակտերը

1. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատախազն ընդունում է որոշում, արձակում հրաման կամ կարգադրություն, ներկայացնում միջնորդագիր կամ առարկություն, տալիս հանձնարարական կամ հանձնարարություն, ինչպես նաև ընդունում է օրենքով նախատեսված այլ ակտեր:

2. Սույն օրենքով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև դատավարական օրենսգրքերով նախատեսված դեպքերում և կարգով դատախազն ընդունում է համապատասխան որոշումներ:

3. Հրամանը դատախազության գործունեության կազմակերպման, դատախազության լիազորությունների իրականացման քաղաքականության, դատախազության համակարգում առանձին հիմնարար հարցերի կարգավորման` սույն օրենքով նախատեսված դեպքերում դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանող իրավական ակտ է, որն ընդունում է գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները:

4. Կարգադրությունը դատախազության համակարգում կազմակերպական, արարողակարգային և նման այլ հարցերի կարգավորմանն ուղղված ներքին իրավական ակտ է, որն ընդունում են վերադաս դատախազները:

5. Հանցագործության պատճառների և նպաստող պայմանների, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտման պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով դատախազը կարող է միջնորդագիր ներկայացնել դրանք վերացնելու իրավասություն ունեցող մարմին կամ պաշտոնատար անձին, որը պարտավոր է դրա քննարկման արդյունքների և ձեռնարկած միջոցառումների մասին մեկամսյա ժամկետում գրավոր հայտնել միջնորդագիրը ներկայացրած դատախազին:

6. Հանձնարարականն իր իրավասության սահմաններում վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազին օրենքով սահմանված կարգով տրված բանավոր կամ գրավոր հրահանգ է` կատարելու որոշակի գործողություններ, կայացնելու որոշումներ կամ ձեռնպահ մնալու որևէ գործողություն կատարելուց:

7. Հանձնարարություն տալու, առարկություն ներկայացնելու հիմքերն ու դատավարական կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

(30-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 09.06.22 ՀՕ-153-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-104-Ն)

(01.03.23 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։