Հոդված 33.1. Դատախազ նշանակվելու համար թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձին ներկայացվող պահանջները
Հոդված 33.1. Դատախազ նշանակվելու համար թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձին ներկայացվող պահանջները
1. Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող բաց մրցույթին կարող է մասնակցել 22-ից մինչև 63 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին՝
1) որը Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) որը տիրապետում է հայերենին.
3) որի նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները:
2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար մրցույթին կարող է մասնակցել առնվազն երկու տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձը։
(33.1-ին հոդվածը լրաց. 01.03.23 ՀՕ-104-Ն)
(01.03.23 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)