Հոդված 33. Դատախազ նշանակվելու համար ներկայացվող ընդհանուր պահանջները
Հոդված 33. Դատախազ նշանակվելու համար ներկայացվող ընդհանուր պահանջները
1. Դատախազ կարող է նշանակվել մինչև 65 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է հայերենին.
3) որի նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները.
4) ավարտել է համապատասխան ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում, եթե սույն օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում չի ազատվում արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից:
5) (կետն ուժը կորցրել է 16.04.20 ՀՕ-245-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-104-Ն)
(33-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.04.20 ՀՕ-245-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-104-Ն)
(01.03.23 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)