Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-11-ից մինչև 2026-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԴԱՏԱԽԱԶԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 71. Դատախազի վարքագծի կանոնները

գործել է մինչև 2026-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 71. Դատախազի վարքագծի կանոնները

1. Դատախազի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենքով, իսկ սույն օրենքով սահմանված վարքագծի կանոններից բխող պահանջները` գլխավոր դատախազի հրամանով: Գլխավոր դատախազի տեղակալների վրա տարածվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագիրքը, բացառությամբ այն դեպքերի, երբ գլխավոր դատախազի տեղակալը թույլ է տալիս այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին:

2. Դատախազի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատախազների համար: Անմիջական վերադաս դատախազը պարտավոր է նաև պահանջել, որ ապահովվի վարքագծի կանոնների պահպանումը ստորադաս դատախազների կողմից:

3. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար պարտադիր են սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 7-9-րդ կետերով սահմանված կանոնները:

4. Դատախազն իր վարքագծով, գործունեությամբ, մասնագիտական և բարոյական հատկանիշներով պետք է ձգտի ապահովել դատախազության հեղինակությունը, անկողմնակալությունն ու անաչառությունը, նպաստել դատախազության նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, դատախազական գործունեության անկախության ապահովմանը, մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը:

(71-րդ հոդվածը լրաց. 12.02.25 ՀՕ-36-Ն)

(12.02.25 ՀՕ-36-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։