Հոդված 1
Հոդված 1.
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «անձամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքի» բառերով.
2) 9-րդ մասից հանել «կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,» բառերը.
3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է լիազոր մարմինը:»: