Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվել է մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը, ապա՝
1) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է դիմումի հիման վրա` դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ 14 տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում (եթե կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետությունում է)` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ.
2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, բայց ոչ ավելի, քան մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվելը.
3) անձի մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ չի նշանակվում (չի վճարվում), իսկ մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, բայց ոչ ավելի, քան մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով դադարեցվելը։ Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է՝ հաշվի առնելով Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը։»։