Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երրորդ պարբերությունում «կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան» բառերը փոխարինել «կենսաթոշակառուի մահվան ամսվանից հաշված՝» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում զինվորական կենսաթոշակի չվճարված գումարը վճարվում է նաև լիազորագրով, եթե կենսաթոշակառուն հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ՝ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը)։ Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար (անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջից), բայց ոչ ավելի, քան մինչև հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժումն ավարտվելը։».

3) 5-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։