ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2017 թվականի N 1104-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՔԵՅՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Քեյր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված՝ 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Քեյր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. սեպտեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1104-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՔԵՅՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման
երկիրը Արժեքը (դրամ)
1. 8445 Մանածագործական սարքավորումներ հատ 13 Անգլիա/Թուրքիա 124800000
2. 8445 Փչող սարք՝ աքսեսուարներով հատ 1 Գերմանիա/Թուրքիա 7200000
3. 8445 Խաչաձև դանակ՝ աքսեսուարներով հատ 1 Գերմանիա/Թուրքիա 7200000
4. 8445 Խաչաձև դանակ՝ աքսեսուարներով հատ 1 Գերմանիա/Թուրքիա 7200000
5. 8445 Բամբակի սարք՝ աքսեսուարներով հատ 1 Գերմանիա/Թուրքիա 7200000
6. 8445 Մաքրման ֆիլտրման սարք՝ աքսեսուարներով հատ 1 Անգլիա/Թուրքիա 1440000
7. 8445 Ֆիլտրող սարք հատ 1 Գերմանիա/Թուրքիա 960000
8. 8445 Ֆիլտրող սարք հատ 1 Գերմանիա/Թուրքիա 960000
9. 8445 Կոնվեյերի գոտի (ժապավեն)՝ աքսեսուարներով հատ 1 Իտալիա/Թուրքիա 4080000
10. 8445 Բամբակի, բրդի փաթեթավորման սարք հատ 1 Իտալիա/Թուրքիա 2400000
11. 8445 Կոնվեյերի գոտի (ժապավեն)՝ աքսեսուարներով հատ 1 Իտալիա/Թուրքիա 4080000
12. 8445 Բամբակի, բրդի փաթեթավորման սարք հատ 1 Գերմանիա/Թուրքիա 2400000
13. 8445 Բամբակի, բրդի փաթեթավորման սարք Machine type: BD-OTW 1000 հատ 1 Թուրքիա/Թուրքիա 960000
14. 8441 Ամբողջովին ավտոմատացված հոսքագիծ -խոնավ անձեռոցիկներ արտադրող հոսքագիծ հատ 1 Թուրքիա/Թուրքիա 28800000
15. 8422 Ամբողջովին ավտոմատացված հոսքագիծ -թերմոփաթեթավորման հոսքագիծ հատ 1 Թուրքիա/Թուրքիա 33600000
16. 8419 Ջրի թորման սարք հատ 1 Թուրքիա/Թուրքիա 2880000
17. 8479 300 լ-ոց խառնող ցիստեռն՝ չժանգոտվող պողպատից հատ 2 Թուրքիա/Թուրքիա 1200000
18. 7309 300 լ-ոց կուտակիչ ցիստեռն՝ չժանգոտվող պողպատից հատ 2 Թուրքիա/Թուրքիա 720000
19. 8441 Մեկհատանոց խոնավ անձեռոցիկի հոսքագիծ հատ 1 Թուրքիա/Թուրքիա 9600000
Ընդամենը 247 680 000
(հավելվածը լրաց., փոփ. 30.11.17 N 1526-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան