Անցնել բովանդակությանը
Գլուխ II · (գլուխը լրաց. 21.06.14 ՀՕ-134-Ն)

Հոդված 13.10. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և այլ պարտադիր վճարների վճարումը և հաշվետվությունների ներկայացումը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13.10. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և այլ պարտադիր վճարների վճարումը և հաշվետվությունների ներկայացումը

1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերից (այդ թվում` որպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից), բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամներին (այդ թվում` վարձու աշխատող համարվող) ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում և վճարվում է յուրաքանչյուր անձի համար ամսական 5 հազար դրամի չափով` մինչև եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները՝

1) յուրաքանչյուր հաշվետու տարվա համար մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի հաշվետվություն` գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառության վերաբերյալ.

2) յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվարկ՝ սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված եկամուտների և դրանց մասով վճարված եկամտային հարկի վերաբերյալ:

3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների վրա չի տարածվում սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված` առանձին ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև մատուցված ծառայությունների ծավալների և դրանց փաստացի սակագների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու պահանջը:

(13.10-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 24.11.15 ՀՕ-154-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։