Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 33

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 33.

Միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկային մարմին ներկայացված հարկ վճարողի դիմումի հիման վրա, այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Գումարը վերադարձվում է դիմումում նշված գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան վերադարձման օրվա դրությամբ միասնական հաշվում առկա գումարի չափից:

Միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:

Գումարի վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով:

(33-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-129, լրաց. 11.12.02 ՀՕ-484-Ն, փոփ., խմբ. 11.10.07 ՀՕ-212-Ն, լրաց. 20.05.10 ՀՕ-79-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-154-Ն, 07.12.11 ՀՕ-308-Ն, 22.12.10 ՀՕ-267-Ն, 19.11.14 ՀՕ-185-Ն, խմբ. 24.11.15 ՀՕ-154-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։