Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ VIII · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 51. Շահութահարկի հաշվարկների ճշտումը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 51. Շահութահարկի հաշվարկների ճշտումը

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալներ հայտնաբերվելու դեպքում հարկատուն կարող է հարկային տեսչության մարմիններին օրենքով սահմանված դեպքերում ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

Անկախ սույն հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված դրույթներից` նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում հարկատուն կարող է օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններ ներկայացնել շահութահարկի ճշտված հաշվարկ, եթե ճշտումը կատարվել է հարկատուի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակելու նպատակով: Ընդ որում, բաժնետոմսերի ցուցակման նպատակով ներկայացված ճշտված հաշվարկի հիման վրա հարկատուի նկատմամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով տույժեր հաշվարկվում և գանձվում են միայն տվյալ հարկատուի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում մինչև սույն օրենքի 39.2 հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը չցուցակվելու կամ սույն օրենքի 39.2 հոդվածի հինգերորդ մասով սահմանված պայմաններից որևէ մեկը տեղի ունենալու դեպքում:

(51-րդ հոդվածը լրաց. 11.06.09 ՀՕ-153-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։