Հոդված 66. Հարկային գործակալի պահած շահութահարկի գումարների վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետները
Հոդված 66. Հարկային գործակալի պահած շահութահարկի գումարների վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետները
Սույն օրենքի 64 հոդվածի համաձայն՝ պահված (գանձված) շահութահարկի գումարը հարկային գործակալը պարտավոր է ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ վճարել բյուջե: Ընդ որում, հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ից ոչ ուշ, վերադաս հարկային մարմնի սահմանած ձևով էլեկտրոնային եղանակով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմին` անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին:
Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար շահութահարկի պարտավորության վերահաշվարկ:
(66-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-286, փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-210-Ն, 24.11.15 ՀՕ-155-Ն)