Հոդված 3. Շահութահարկի հաշվարկման ընդհանուր հիմքը
Հոդված 3. Շահութահարկի հաշվարկման ընդհանուր հիմքը
1. Շահութահարկը որոշելիս հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե սույն օրենքով չեն նախատեսվում դրանց կիրառման առանձնահատկությունները:
2. Շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետում հարկային տեսչության մարմնին գրավոր տեղեկացնում են իրենց ընտրած հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների, ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին, եթե հարկատուին օրենքով կամ այլ իրավական ակտով վերապահված է նման ընտրության իրավունք:
3. Հարկվող շահույթը որոշելիս հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները հաշվի չեն առնվում, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների:
(3-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-269)