Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-01-01-ից մինչև 2001-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ VI · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 37. Հասարակական, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցությունները

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 37. Հասարակական, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցությունները

Օրենքով սահմանված կարգով իրենց կանոնադրությամբ նախատեսված գործունեության իրականացումից ստացված եկամուտների մասով շահութահարկի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում հաշվառման կանգնած`

ա) հասարակական և կրոնական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցությունները.

բ) համատիրությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այն կազմակերպությունները, որոնք կազմակերպվել և գործում են բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական անվտանգության նպատակով փորձարկման, շրջակա միջավայրի պաշտպանության, գրականության, մշակույթի և կրթության զարգացման և քարոզման, սպառողների իրավունքների պաշտպանության, սիրողական սպորտի խթանման և կազմակերպման, մարդու, կանանց, երեխաների և ծերերի իրավունքներ պաշտպանության նպատակներով եթե դրանց եկամտի որևէ մասը չի բաշխվում դրա մասնակիցներին կամ այլ անձանց և օգտագործվում է բացառապես դրանց կանոնադրական նպատակների համար.

գ) գրադարանները, թանգարանները, հանրակրթական դպրոցները, տուն-գիշերօթիկները, ծերանոցներն ու մանկատները, եթե դրանց եկամտի որևէ մասը չի բաշխվում դրա մասնակիցներին կամ այլ անձանց և օգտագործվում է բացառապես դրանց կանոնադրական նպատակների համար:

(Վերնագիրը փոփ. 28.12.98 ՀՕ-269)

(37-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։