Հոդված 13. Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը
Հոդված 13. Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`
ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.
բ) վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով:
2. Հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով:
3. Վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը ամորտիզացնում է սույն 12 հոդվածով սահմանված կարգով: Վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդն չի նվազեցվում վարձակալի համախառն եկամտից:
4. Սույն օրենքի իմաստով` հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա:
(13-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-269, փոփ. 26.12.00 ՀՕ-128)