Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-01-01-ից մինչև 2002-06-05։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ VIII · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 48. Անվճարունակ ճանաչելու գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

գործել է մինչև 2002-06-05Բացել ARLIS-ում

Հոդված 48. Անվճարունակ ճանաչելու գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

1. Բանկերի անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն` բանկը լուծարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հարկատու բանկը շահութահարկի վճարումները կասեցնում է մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:

2. Կազմակերպությունների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն հարկատուին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից շահութահարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:

(48-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-128)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։