ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ VI · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 40.1
Հոդված 40.1.
Մինչև 2006 թվականի հունվարի 1-ն իրականացված` խմելու և ոռոգման ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման գծով բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:
(40.1 հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-286, 25.12.03 ՀՕ-55-Ն)