Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-01-26-ից մինչև 2005-01-07։Բացել գործող տեքստը
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸԳլուխ XI · ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 57. Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափերը

գործել է մինչև 2005-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 57. Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափերը

1. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը` եկամտի վճարման աղբյուրի մոտ: Հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամտից վճարման աղբյուրի մոտ սույն օրենքի 64 հոդվածում սահմանված կարգով հարկային գործակալները շահութահարկը պահում (գանձում) են հետևյալ չափերով`

Եկամտի տեսակը` Շահութահարկի չափը տոկոսներով

ապահովագրական հատուցումներ, վերաապահովագրական

վճարներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված

եկամուտներ 5

շահաբաժիններ, տոկոսներ, ռոյալթիներ, գույքը

վարձակալության տալուց ստացած եկամուտ,

գույքի արժեքի հավելված և այլ պասիվ եկամուտներ

(բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված

եկամուտներից), ինչպես նաև այլ հայաստանյան

աղբյուրներից ստացված եկամուտներ 10

(Տողը հանվել է 26.12.00 ՀՕ-128)

Սույն կետի առաջին մասով սահմանված դրույքաչափով հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած շահաբաժինները հարկվում են զրո դրույքաչափով, եթե միաժամանակ առկա են հետևյալ բոլոր պայմանները`

ա) շահաբաժիններն ստացող ոչ ռեզիդենտն այդ եկամուտների մասով ենթակա չէ շահութահարկով հարկման այն երկրում, որի ռեզիդենտն է հանդիսանում.

բ) մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը), որի դիմաց ստացվում են շահաբաժինները, ոչ ռեզիդենտին է պատկանել ոչ պակաս, քան երկու օրացուցային տարվա ընթացքում.

գ) շահաբաժիններ բաշխող ռեզիդենտի կանոնադրական կապիտալում շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտի մասնակցությունը շահաբաժինների բաշխմանն անմիջապես նախորդող երկու օրացուցային տարիների ընթացքում կազմել է ոչ պակաս, քան կանոնադրական կապիտալի 25 տոկոսը.

դ) շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտը հանդիսանում է դրանց փաստացի սեփականատերը.

ե) շահաբաժինները բաշխող կազմակերպությանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքն այն մասին, որ այդ եկամուտներն ստացող ոչ ռեզիդենտը բավարարում է սույն մասի «ա» և «դ» ենթակետերով սահմանված պայմանները:

2. Հարկային գործակալի նշված չափերով պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի վերջնական գումար. բացառությամբ այն դեպքի, երբ ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում ստորաբաժանման կամ հարկային մարմնի կողմից ճանաչված վայրի միջոցով, և այդ եկամուտը ստորաբաժանման կամ վայրի գործունեության արդյունք է:

3. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն` հարկային գործակալի բացակայության) դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը` սույն օրենքի 60-63 հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:

(57-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.07.98 ՀՕ-243, 26.12.00 ՀՕ-128, լրաց. 14.12.01 ՀՕ-286)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։