Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-09-12-ից մինչև 2014-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Շահութահարկի հաշվարկման ընդհանուր հիմքը

գործել է մինչև 2014-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Շահութահարկի հաշվարկման ընդհանուր հիմքը

1. Շահութահարկը որոշելիս հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե սույն օրենքով չեն նախատեսվում դրանց կիրառման առանձնահատկությունները:

2. Շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետում հարկային տեսչության մարմնին գրավոր տեղեկացնում են իրենց ընտրած հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների, օգտագործվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի մասին, ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին, եթե հարկատուին օրենքով կամ այլ իրավական ակտով վերապահված է նման ընտրության իրավունք:

3. Հարկվող շահույթը որոշելիս ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների: Սույն օրենքի կիրառման առումով օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքներ են համարվում ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատման արդյունքները, եթե վերագնահատումը կատարվել է այն օրենքին համապատասխան, որտեղ ուղղակիորեն նշված է, որ ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատումն իրականացվում է հարկվող շահույթի կամ շահութահարկի հաշվարկման նպատակով:

4. Հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում միայն սույն օրենքով սահմանված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները և նվազեցումները:

(3-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-269, փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-128, լրաց. 19.12.12 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։