Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-09-12-ից մինչև 2014-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ II · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ

Հոդված 4. Շահութահարկ վճարողները

գործել է մինչև 2014-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Շահութահարկ վճարողները

1. Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ են վճարում (հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները (այսուհետ` ռեզիդենտ) և ոչ ռեզիդենտները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների` բյուջետային հատկացումների և ամբողջությամբ բյուջե փոխանցվող եկամուտների մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

2. Սույն օրենքի իմաստով`

ա) ռեզիդենտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված, կանոնները գրանցած) կազմակերպությունները և պայմանագրային ներդրումային ֆոնդերը, բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և սույն կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների.

բ) ոչ ռեզիդենտ են համարվում օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները:

3. Ներդրումային ֆոնդի` որպես հարկատուի հետ կապված սույն օրենքով նախատեսված բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը` այդ ներդրումային ֆոնդի հաշվին:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-128, փոփ. 25.12.03 ՀՕ-55-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-265-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։