ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ VIII · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 44. Շահութահարկի գումարի որոշումը
Հոդված 44. Շահութահարկի գումարի որոշումը
1. Հարկատուները շահութահարկի գումարները որոշում են յուրաքանչյուր տարվա արդյունքներով` սույն օրենքի V գլխով սահմանված դրույքաչափերով:
2. Շահութահարկի հաշվարկման նպատակով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում հարկային տեսչության մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից: