Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-03-19-ից մինչև 2015-06-13։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ III · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏԸ

Հոդված 8. Եկամուտ չհամարվող տարրերը

գործել է մինչև 2015-06-13Բացել ARLIS-ում

Հոդված 8. Եկամուտ չհամարվող տարրերը

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից հարկատուի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, հարկատուի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները (ստացողի մոտ), եթե հարկային մարմին է ներկայացվել համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածով սահմանված կարգով հայտարարություն, ինչպես նաև համատեղ գործունեության շրջանակներում մասնակիցների կողմից կատարված ներդրումների դիմաց ստացվող եկամուտները, եթե համատեղ գործունեությունն իրականացվել է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածով սահմանված կարգով:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չի համարվում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված ակտիվների վերագնահատման դրական արդյունքը.

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները:

Սույն օրենքի իմաստով` եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում իր կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակած ռեզիդենտ ընկերությունների կողմից ստացման ենթակա` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փոխհատուցման գումարները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տուգանքների մինչև հարյուր դրամ պարտավորությունների գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից):

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերը:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում խաղատների գործունեության կազմակերպումից, շահումով խաղային ավտոմատների շահագործումից, ինչպես նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումից ստացվող եկամուտները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները:

(8-րդ հոդվածը լրաց., խմբ. 28.12.98 ՀՕ-269, լրաց. 26.12.00 ՀՕ-128, 11.06.09 ՀՕ-153-Ն, փոփ. 27.10.10 ՀՕ-152-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-189-Ն, 22.12.10 ՀՕ-265-Ն, 29.11.11 ՀՕ-301-Ն, փոփ. 05.12.12 ՀՕ-229-Ն, 19.12.12 ՀՕ-238-Ն, լրաց. 27.04.10 ՀՕ-58-Ն, 17.12.14 ՀՕ-246-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։