Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-01-01-ից մինչև 2001-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 23. Բարեգործական և այլ անհատույց հատկացումները

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 23. Բարեգործական և այլ անհատույց հատկացումները

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

ա) սույն օրենքի 37 հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված կազմակերպություններին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0,25 տոկոսի չափով.

բ) սույն օրենքի 37 հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված կազմակերպություններին ամբողջությամբ պատկանող իրավաբանական անձանց հարկվող շահույթից տվյալ կազմակերպություններին շահաբաժինների կամ այլ ձևով փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), ինչպես նաև նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով:

(23-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-269)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։