Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-03-19-ից մինչև 2015-06-13։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-06-13-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ IV · ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 10. Ծախսերը

գործել է մինչև 2015-06-13ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 10. Ծախսերը

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով:

Սույն օրենքի իմաստով`

ա) ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման.

բ) անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:

(մասը հանվել է 28.12.98 ՀՕ-269)

2. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես`

ա) նյութական ծախսերը.

բ) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-265-Ն)

դ) ամորտիզացիոն մասհանումները.

ե) ապահովագրական վճարները.

զ) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները, բնօգտագործման վճարները.

է) վարկերի և այլ փոխառությունների տոկոսները, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» և «ժդ» ենթակետերով սահմանված դեպքերի.

ը) երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային, ապահովագրական ու վարկային կազմակերպությունների այլ ծառայությունների համար վճարները.

թ) գովազդային ծախսերը.

ժ) ներկայացուցչական ծախսերը.

ժա) գործուղման ծախսերը.

ժբ) դատական ծախսերը.

ժգ) պատճառված վնասի հատուցումը.

ժդ) տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ սույն օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանված դեպքերի.

ժե) աշխատողների հավաքագրման ծախսերը.

ժզ) աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

ժէ) ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.

ժը) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-238-Ն)

ժթ) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների սպասարկման ծախսերը.

ի) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպությունների կողմից Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին կատարվող պարտադիր վճարները.

իա) գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումները:

3. Ապրանքանյութական պաշարների, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռքբերման (և համապատասխան դեպքերում` այլ հարկատուների եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 28.12.98 ՀՕ-269, փոփ. 11.12.02 ՀՕ-487-Ն, 24.10.07 ՀՕ-233-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-131-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-265-Ն, լրաց. 29.11.11 ՀՕ-301-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։