Գլուխ III · ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Հոդված 10. Գանձապահի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում
Հոդված 10. Գանձապահի պարտականությունները կանխիկ դրամի պահպանման գործում
1. Գանձապահն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության դրամարկղից:
2. Գանձապահին արգելվում է իր պարտականությունների կատարումը փոխանցել ուրիշ անձանց՝ առանց կազմակերպության ղեկավարի հրամանի (որոշման):
3. Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը: