Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-01-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հասկացությունները

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հասկացությունները

Ստորև բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործված են հետևյալ իմաստներով՝

կանխիկ դրամ՝ Հայաստանի Հանրապետության արժույթը և արտարժույթը թղթադրամների կամ մետաղադրամների տեսքով.

դրամարկղային գործառնություն՝ կանխիկ դրամի մուտքագրումը կազմակերպություն, ելքագրումը կազմակերպությունից, ինչպես նաև շարժը դրամարկղների ու հաշվետու անձանց միջև.

դրամարկղ՝ կանխիկ դրամի ընդունման, պահպանման և բացթողման համար նախատեսված պահոց (պահեստարան).

գանձապահ՝ կազմակերպության աշխատակից, որն իրականացնում է կանխիկ դրամի ընդունումը (մուտքագրումը) կազմակերպության դրամարկղ և բացթողումը (ելքագրումը) կազմակերպության դրամարկղից.

առհաշիվ տրված կանխիկ դրամ՝ գործուղման կամ կազմակերպության անունից վճարումներ կատարելու նպատակով կազմակերպության աշխատակիցներին կամ կառավարման մարմիններում ներգրավված անձանց տրված կանխիկ դրամ.

հաշվետու անձ՝ կազմակերպության աշխատակից կամ կառավարման մարմիններում ներգրավված անձ, որին գործուղման կամ կազմակերպության անունից վճարումներ կատարելու նպատակով տրվել է կանխիկ դրամ.

դրամարկղային գիրք՝ գրանցամատյան, որում գրանցվում է դրամարկղում կանխիկ դրամի մնացորդը ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ, ինչպես նաև կանխիկ դրամի մուտքը դրամարկղ և ելքը դրամարկղից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։