Գլուխ 3 · ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 28
Հոդված 28.
Առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար հաստատագրված վճար վճարողների կողմից փաստաթղթերի տրամադրումը
Վճարողներն առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողներին տարածքներ (տեղեր) տրամադրելիս կազմում են օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթեր և կատարում գրանցումներ` հարկային տեսչության սահմանած ձևով: