Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-01-26-ից մինչև 2002-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 13

գործել է մինչև 2002-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13.

Հայտարարությունների և այլ տեղեկությունների ներկայացման ժամկետները

1. Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում` բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 7 հոդվածի «բ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում գործունեության այդ տեսակի համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա, իսկ «դ» ենթակետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար: Ամսական (եռամսյակային) հայտարարությունը ներկայացվում է մինչև այդ ամսվան (եռամսյակին) նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ:

3. Սույն օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով և 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

4. Սույն օրենքի 31 հոդվածի 2-րդ կետով, 53 հոդվածի 2-րդ կետով և 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին յուրաքանչյուր ամսվա արդյունքներով հայտարարությունը վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ:

5. Սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին տեղեկանքը վճարողները ներկայացնում են եռամսյակը մեկ` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։