Գլուխ 2 · ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 21
Հոդված 21.
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքի իմաստով`
ա) խանութ է համարվում առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված, առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունը.
բ) կրպակ (տաղավար) է համարվում առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված առևտրական դահլիճ չունեցող շինությունը.
գ) առևտրական տարածք է համարվում խանութների համար առևտրական դահլիճի (ներառյալ` ապրանքների ցուցադրման և վաճառքի համար նախատեսված առևտրական սարքավորումների և գույքի զբաղեցրած) մակերեսը, իսկ կրպակների (տաղավարների) համար` ամբողջ մակերեսը: