Գլուխ 15 · ԴՐԱՄԱԿԱՆ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 82
Հոդված 82.
Դրամական շահումով խաղային ավտոմատներ հասկացությունը
Սույն օրենքի իմաստով` դրամական շահումով խաղային ավտոմատներ են համարվում ծրագրավորված ավտոմատացված խաղերի անցկացման համար սարքերը (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով խաղերի անցկացման ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի կամ ծրագրերի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ: