Հոդված 86.3. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը
Հոդված 86.3. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը
1. Խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 20 տոկոսի չափով:
2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 50.000-ապատիկի չափով:
3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 1.000.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 50.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
(86.3-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, լրաց. 13.12.04 ՀՕ-181-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-20-Ն)